Առեղծվածային ու ողբերգական դեպք Սյունիքի մարզում. «Զանգեր» կոչվող հատվածում գտնվող անտառում հայտնաբերվել է նորածնի դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիսի Ճանշինի աշխատակիցները Գորիս-Երևան ավտոճանապարահի 2.3 կմ հատվածում կողմնակների մաքրան աշխատանքներ կատարելու ընթացքում ճանապարահի ձախակողմյան կողմից դեպի ձորային հատվածում հայտնաբերել են նորածնի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Դավթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ ավագ քննիչի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև դատաբժիշկը, ով հայտնել է, որ հայտնաբերված դին իգական սեռի է։ Դիակի զննությամբ դեմքի հատվածում հայտնաբերվել են միջատների վնասվան հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, փաստի առթիվ էլ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։



Աղբյուրը՝ http://SHAMSHYAN.com
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (05.10.2020)
Դիտումներ: 3196 | Վարկանիշ: 5.0/1
Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...
Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...

Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...
Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...

Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...
Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել
Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել

Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուց...
Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուց...

«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...
«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...

Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...
Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62