Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրականացնել 4.1 մլն դրամի ճանապարհային նշաններ ու սարքավորումներ տեղադրելու և սպասարկելու աշխատանքներ

Գորիս համայնքում 2019 թվականի ճանապարհաշինարարական ծրագրերով նախատեսված են եղել մի շարք աշխատանքներ, որոնց մի մասն իրականացվել է: Մասնավորապես՝ մեկնարկել են Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի Արցախյան խճուղի-Սարյան փողոց հատվածի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն 2020 թվականին: Այս ծրագիրը Գորիս համայնքում իրականացվող 2019 թվականի հինգ սուբվենցիոն ծրագրերից մեկն է։

2019 թվականին մեկնարկել և 2020 թվականին ավարտին կհասցվի Գորիս համայնքի Ակներ գյուղ տանող ներթաղամասային փողոցի Արցախյան խճուղի-Ակներ գյուղ հատվածի ասֆալտապատման աշխատանքները: Այս ծրագիրը նույնպես 2019 թվականին համայնքում իրականացվող հինգ սուբվենցիոն ծրագրերից մեկն է։

Այս երկու ճանապարհաշինարարական ծրագրերով նախատեսված է տեղադրել շուրջ 32 ճանապարհային նշաններ՝ համաձայն նախագծերի: Այդ մասին, ի պատասխան մեր 2019 թվականի դեկտեմբերին ուղարկված առաջին հարցման, տեղեկացրին Գորիսի համայնքապետարանից, հավելելով, որ 2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում են 3-ից 4 միլիոն դրամ հատկացումներ, Ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցված հանգույցներում անվտանգության նոր ճանապարհային նշաններ տեղադրելու համար: 

Հարցման պատասխանում մասնավորապես նշված է.
«Ի պատասխան Ձեր գրության, հայտնում ենք, որ 2019 թվականի ճանապարհաշինարարական ծրագրերով արդեն իսկ նախատեսված են Գորիսի Մ. Մաշտոցի փողոցում և դեպի Ակներ տանող ճանապարհներին տեղադրել շուրջ 32 ճանապարհային նշաններ՝ համաձայն նախագծերի, 2019 թվականին Գորիս համայնքի միջոցներով իրականացվել են քաղաքի ճանապարհների անցումների և կարգավորող գծերի գծանշման աշխատանքներ, վերանորոգվել է վերատեղադրվել են լուսափորներ:

2020 թվականին բյուջեի նախագծում նախատեսվում են 3-ից 4 միլիոն դրամ հատկացումներ, Ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցված հանգույցներում անվտանգության նոր ճանապարհային նշաններ տեղադրելու համար»:

Փետրվարի 24-ին նոր հարցում ենք ուղարկել Գորիսի համայնքապետարան, պարզելու, թե 2020 թվականի հաստատված բյուջեով որքա՞ն գումար է նախատեսվել ճանապարհային նշաններ տեղադրելու համար: Ի պատասխան հարցմանը, Գորիսի համայնքապետարանից նշել են, որ Գորիս համայնքի 2020 թվականի բյուջեով, ճանապարհային նշաններ ու սարքավորումներ տեղադրելու և սպասարկելու համար նախատեսված է 4.100.000 դրամ: 

 



Աղբյուրը՝ http://goristoday.am/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (27.02.2020)
Դիտումներ: 2300 | Վարկանիշ: 0.0/0
Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...
Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...

Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր....
Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր....

Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...
Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...

Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...
Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...

ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...
ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...

Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...
Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...

Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...

Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...
Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62