ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՔՆՆԱՐԿԵՑ ՆԱԵւ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Հուլիսի 14-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Ներկա էր ավագանու 8 անդամ։

Օրակարգում ընդգրկված էր 10 հարց, որոնք հիմնականում վերաբերում էին Կապան համայնքի 2020 թվականի բյուջեի առաջին կիսամյակի երկրորդ եռամսյակի կատարման արդյունքները ներկայացնելուն, բյուջեում փոփոխություններ կատարելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելուն, ինչպես նաև օգտագործման տրամադրելուն, համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալուն և այլն։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն էր նաև Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2021 թվականի ծրագիրը։

Վերոնշյալ ծրագիրը իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումները․

  • Վաչագան գետի վրա ջրավազանի կառուցում, ինչի արդյունքում կունենանք գետի աղտոտվածության նվազեցում, դրական ազդեցություն՝ գետի կենսաբազմազանության վրա, ինչպես նաև քաղաքի գեղեցիկ տեսքի վերականգնում։
  • Արծվանիկ գյուղի բուժկետի նորոգում, ինչի արդյունքում կունենանք գյուղի բնակչությանը մատուցվող առաջին բուժօգնության և բուժսպասարկման մակարդակի բարելավվում։
  • Ավագանին հաստատեց ներկայացված բոլոր որոշումների նախագծերը։

Օգտվելով առիթից՝ ավագանու նիստի ընթացքում քննարկվեց նաև բնակչության կողմից բուռն արձագանք ստացած՝ Շահումյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների շրջանակներում ծառերի հատման հարցը։

Այս թեմայի շուրջ հուզող բոլոր հարցերի պատասխանները կգտնեք՝ դիտելով ավագանու նիստի առցանց հեռարձակումը։

Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (16.07.2020)
Դիտումներ: 75 | Վարկանիշ: 0.0/0
Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...
Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...
ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

Սիսիան համայնքի 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի ...
Սիսիան համայնքի 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի ...

Ռազմական ոստիկանության ներկա պետը ասել է՝ Սերժը որ...
Ռազմական ոստիկանության ներկա պետը ասել է՝ Սերժը որ...

Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանու...
Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանու...

«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...
«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...

Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...

Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգ...
Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62