ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԶԻՓԼԱՅՆԸ

Այսօր բացվեց Հայաստանի ամենաերկար զիփլայնը, որն անցնում է Կապանի վրայով եւ իրար կապում քաղաքի Շինարարների ու Հունան Ավետիսյան թաղամասերը։

Բացման արարողությանը ներկա էին մարզային եւ համայնքային իշխանությունները, գործարարներ, հյուրեր։

Զիփլայնի շինարարությունն սկսվել էր 2019 թվականից, դրա մտահղացման հեղինակն ու ներդնողը կապանցի գործարար, «Գրանդ Հաուս» հյուրանոցային համալիրի սեփականատեր Դավիթ Սողոմոնյանն է։
Երկկողմանի ճոպանների ընդհանուր երկարությունը 1750 մ է, մի կետից մյուս կետը՝ 680 մ է, մյուս ճոպանինը՝ 1080 մետր, որը Հայաստանում ամենաերկարն է։ Ճոպանի բարձրությունը գետնից 118 մ է, որը եւս ՀՀ-ում ամենաբարձրն է, արագությունը մինչեւ 120 կմ/ժ է։

Զիփլայնն իր տեսակով տարբերվում է նաեւ աշխարհում եղած մյուսներից նրանով, որ անցնում է քաղաքի ու միջպետական ճանապարհի վրայով։

Ընդհանուր տուրը՝ մեկ կողմով երթը եւ մյուս կողմով վերադարձը տեւում է մոտ 40 րոպե։

Զիփլայնի գործարկումը լուրջ ներդրում ու նոր զարկ է զբոսաշրջությանը ոչ միայն Կապանում ու Սյունիքում, այլեւ՝ Հայաստանում։

Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (20.07.2020)
Դիտումներ: 494 | Վարկանիշ: 0.0/0
ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքնե...
ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքնե...

Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...
Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...

ՀՀ-ն պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյու...
ՀՀ-ն պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյու...

«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...
«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...
Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...

Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...
Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...

Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելո...
Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելո...

Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան
Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62