ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Մարտի 3-ին Կապան քաղաքի Վահանավանք թաղամասի տներից մեկից գողություն էին արել։ Ահազանգով դեպքի վայր հասած օպերատիվ-քննչական խմբերն արձանագրեցին, որ կոտրել են բնակարանի մուտքի դռան փականն ու կենցաղային իրեր հափշտակել։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Կապանի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում բնակարանային գողությունը օրերս բացահայտվեց։ Կապանի ոստիկանների տեսադաշտում հայտնված 21-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա կալանավորված է։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև գողոնի մի մասը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 



Աղբյուրը՝ https://www.police.am/
Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (22.07.2020)
Դիտումներ: 314 | Վարկանիշ: 0.0/0
Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...
Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...

Դիզելի՞, թե՞ դիզելու
Դիզելի՞, թե՞ դիզելու

Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...
Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...

Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...
Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսի պ...
ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսի պ...

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...

Անվճար հետազոտություն Սյունիքում
Անվճար հետազոտություն Սյունիքում

Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...
Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...

Ովքե՞ր կգլխավորեն «Ազատ հայրենիք-ՔՄԴԿ» քաղաքական դ...
Ովքե՞ր կգլխավորեն «Ազատ հայրենիք-ՔՄԴԿ» քաղաքական դ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62