Տեղի է ունեցել Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ

2020 թվականի հուլիսի 31-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստը՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ։ Նիստը սկսվեց օրակարգի հաստատմամբ, որը իր մեջ ամփոփում էր 9 հարց։

Օրակարգի հարցերից մեկով ավագանին նախնական համաձայնություն տվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Կապան համայնքի վարչական տարածքում նախատեսվող անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների ծրագրին, ըստ որի՝ ծառատնկման աշխատանքներ կիրականացվեն Կապան–Արծվանիկի շրջակա տեղամասերում ընտրված 20 հա ընդհանուր մակերեսով 4 և Կավարտի բացահանքի ու արտադրական լցակույտերի՝ 60 հա ընհանուր մակերեսով տարածքներում։

Օրակարգում ընդգրկված մնացած բոլոր հարցերը ևս արժանացան Կապանի ավագանու հավանությանը, որոնք վերաբերում էին Կապան համայնքի ցամաքային ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը օգտագործման կամ վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելուն, աճուրդային կարգով օտարելուն, ավագանու որոշման մեջ փոփոխություններ կատարելուն և այլն։

Ավագանու նիստի հարցերին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել նիստի առցանց հեռարձակման տեսագրությունը։

 

Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (01.08.2020)
Դիտումներ: 94 | Վարկանիշ: 0.0/0
ՊԲ զինծառայող Հայկ Ասրյանի մահվան դեպքի առթիվ հարո...
ՊԲ զինծառայող Հայկ Ասրյանի մահվան դեպքի առթիվ հարո...

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...
Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...

Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....
Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Հայտնաբերվել են Սյունիքում ձնահյուսի տակ մնացած 4 ...
Հայտնաբերվել են Սյունիքում ձնահյուսի տակ մնացած 4 ...

Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկա...
Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկա...

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...
Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...

Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...
Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62