Առողջ Կապան, հերոսների օրրան. այս կարգախոսով նշվեց Կապան քաղաքի օրը

Կապան բնակավայրին քաղաքի կարգավիճակ շնորհելու 82-րդ տարեդարձին նվիրված տոնն այս անգամ անցավ «Առողջ Կապան, հերոսների օրրան» կարգախոսով։ Զանգվածային միջոցառումներ նախատեսված չէին` պայմանավորված թագավարակի տարածվածությամբ։ Միջոցառումները տեղափոխվեցին առցանց հարթակ՝ համայնքապետարանի եւ մշակույթի կենտրոնի ֆեյսբուքյան էջեր, ինչը հնարավորություն էր ընձեռում արտերկրի մեր հայրենակիցներին եւս հաղորդակից լինել տոնի խորհրդին։

Համայնքապետարանը նախապես հնարավորինն արել էր, որ քաղաքում փոքրիշատե զգացվեր տոնական շունչը՝ եռագույններ եւ քաղաքի զինանշանով դրոշներ, գույնզգույն գնդեր, իսկ քաղաքային մարզադաշտից մինչեւ կենտրոնական հրապարակը զարդարված էր բազմագույն հովանոցներով։

Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով կարգախոսի երկրորդ բաղադրիչին՝ «Հերոսների օրրան», համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի գլխավորությամբ եւ ավագանու անդամները նախ այցելեցին Բաղաբուրջի, այնուհետեւ Գարեգին Նժդեհի հուշահամալիրներ՝ հարգանքի տուրք մատուցելով մերօրյա ազատամարտում զոհվածների եւ հայ ազգի նվիրյալ մեծ զորավարի հիշատակին։

Իսկ ողջ օրվա ընթացքում կապանցիները (եւ ոչ միայն) հետեւում էին համացանցին։ Տոնի կազմակերպիչները հոգացել էին փոքրիկ կապանցիների համար, որոնց համար ելույթ ունեցան Վահան Մանուկյանի երգի ստուդիայի սաները, իսկ արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի սաները (ղեկավար՝ Արթուր Գաբրիելյան) հանդես եկան «Սուտասանը» հեքիաթի բեմականացմամբ:

Շնորհավորական ուղերձում Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը մասնավորապես նշեց, որ թեպետ Կապանը շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թ․, եւ շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե Կապանն ընդամենը 82 տարեկան է, այդուհանդերձ այն արդեն իսկ բնակավայր էր 5-րդ դարում, իսկ 10-րդ դարում հռչակվել էր Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ Համայնքի ղեկավարը պատմական էքսկուրսը շարունակեց մինչեւ Արցախյան գոյամարտ՝ արժանին մատուցելով կապանցիներին, ովքեր հաղթեցին մեզ պարտադրված պատերազմում, իսկ տարածաշրջանում հրադադար հաստատվելուց հետո վերացրեցին ավերածությունների հետքերը՝ քաղաքին վերադարձնելով նախկին տեսքը։ Օգտվելով պատեհ առիթից՝  համայնքապետը երախտագիտություն հայտնեց մերօրյա հերոսներին՝ բուժաշխատողներին, որոնց ջանքերի շնորհիվ ունենք առողջ Կապան:

Կապանին ու կապանցիներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Կապանի պատվավոր քաղաքացիներ Ռոման Նավասարդյանը, Էդիկ Բարսեղյանը, Հակոբ Ղազանչյանը, Սվետլանա Գեւորգյանը, Լիաննա Հակոբյանը, Հասմիկ Համբարձումյանը:

Կապանի պատմական անցյալից ուշագրավ դրվագներ ներկայացրեց երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը:

«Սոցիալիստական ռեալիզմ» թեմայով գրաֆիկական աշխատանքների ցուցադրանք էր կազմակերպվել Կապանի արվեստի թանգարանում, որի ցուցանմուշներին ծանոթացրեց թանգարանի տնօրեն Բորիկ Մինասյանը:

Դե իսկ ողջ օրվա ընթացքում կապանցիները հնարավորություն ունեցան դիտելու տարբեր ժանրերի համերգներ՝ դասական երաժշտություն, «Առիթմիա» ռոք խմբի մենահամերգը: Տպավորիչ էր համերգը ժողնվագարանների եւ «Պարի աստղեր», «Նարին», «Զանգեզուր» պարային խմբերի մասնակցությամբ: Տոնի մշակութային հատվածը եզրափակվեց շքահամերգով: Ըստ ամենայնի` այս ուրախ տրամադրությունը մարդկանց պարգեւեց Կապանի մշակույթի կենտրոնը (տնօրեն` Վիգեն Հովհաննիսյան)։

Իսկ երեկոյան Կապանը երփներանգվեց տոնական հրավառության գույներով:

Վահրամ Օրբելյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (18.08.2020)
Դիտումներ: 111 | Վարկանիշ: 0.0/0
Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստ...
Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստ...

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...

Կապանի պաշտոնական հիմնը (աուդիո)
Կապանի պաշտոնական հիմնը (աուդիո)

Քաղաքացու գիտակցությունից է սկսվում մաքուր քաղաքը....
Քաղաքացու գիտակցությունից է սկսվում մաքուր քաղաքը....

5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...
5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...

«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...
«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...

Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...
Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...

Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է.բեռնատ...
Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է.բեռնատ...

Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...
Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62