Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը

Փետրվարի 13-ին մարզկենտրոն Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ Տրնդեզը։ Այսօրվա տոնակատարությունը մեկնարկեց Վահանավանքի վանական համալիրում, որտեղ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի, Տեր Վահան քահանա Հեբոյանի և Տեր Շիրակ քահանա Խանոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ժամերգության արարողություն և կատարվեց նորապսակների օրհնության կարգ։

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհավորելով կապանցի նորապսակներին` իր խոսքում կարևորեց հասարակության հիմքը հանդիսացող ընտանիքի դերը։ «Ես միշտ նշել եմ, որ ավանդական հայկական ընտանիքը ինձ համար բացարձակ արժեք է և բացառիկ նվիրական նշանակություն ունի։ Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ընտանիքներում են դաստիարակվում ազգային արժեհամակարգ դավանող սերունդները, որոնք էլ հանդիսանում են մեր հայ ազգի շարունակականության ամենակարևոր գրավականը: Ես միշտ ասել եմ, որ դաստիարակված լինելով մեր բազմադարյա ավանդույթներով առաջնորդվող հայ ընտանիքում, առաջնորդվելով մեր քրիստոնեական հավատքով ու ազգային արժեհամակարգով՝ ես միշտ եղել ու շարունակելու եմ լինել ավանդական հայ ընտանիքի կողմնակից և կոչ եմ անելու նաև Ձեզ` ամուր և կայուն պահեք ձեր ընտանիքները»։

Այնուհետև տարվա խաչքավոր Գևորգ Փարսյանը եկեղեցուց բերված ճրագով վառեց տոնական խարույկը, նորապսակները ցատկեցին խարույկի վրայով, շուրջպար բռնեցին և եկեղեցու խաչքավորի կողմից ստացան նվերներ։ Նույն արարողությունը երեկոյան շարունակվեց նաև Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ արդեն խաչի այս տարվա քավոր Գարիկ Պետրոսյանը և համայնքի ղեկավարը Տեր Վահան քահանա Հեբոյանի գլխավորությամբ՝ օրհնված մոմից առկայծող կրակով վառեցին տոնի խորհրդանշական խարույկը։ Ապա կրակի մոտ բերվեց պառավի արտաքինով խրտվիլակը, որը խորհդանշում է ցրտաշունչ ձմեռը: Եվ քանի որ Տրնդեզը խորհրդանշում է բնության զարթոնքը, խրտվիլակը երաժշտության ներքո նետվեց կրակի մեջ` ի նշան այն բանի, որ ժամանակն է այն իր տեղը զիջի գարնանը:

Դե իսկ տոնին ուրախ և բարձր տրամադրություն հաղորդեցին Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը՝ իրենց ներկայացրած երգի, պարի եւ երաժշտական այլ համարներով:

Նոր ընտանիք կազմած զույգերը տոնական օրվա կապակցությամբ եկեղեցու խաչի քավորից նվերներ և ծաղիկներ ստացան:



Աղբյուրը՝ https://www.facebook.com/pg/Kapanmunicipality
Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (14.02.2020)
Դիտումներ: 245 | Վարկանիշ: 0.0/0
Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզու...
Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզու...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղա...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղա...

Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածներին կուղարկ...
Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածներին կուղարկ...

Իրանում կորոնավիրուսից հայուհի է մահացել
Իրանում կորոնավիրուսից հայուհի է մահացել

Իտալիան փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները
Իտալիան փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները

#ՄնաՏանը | ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խ...
#ՄնաՏանը | ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խ...

Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...
Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...

Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհեր...
Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհեր...

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ...
Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62