Կապանի օդանավակայանի շինարարությունն ամբողջությամբ ավարտված է. ՏԿԵ փոխնախարար

Կապանի օդանավակայանի շինարարությունն ամբողջությամբ ավարտված է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Այնտեղ պետք է կապի միջոցները, ենթակառուցվածքները ներկվեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ջրագծի հարց կա, դա էլ հենց ավարտվի առավելագույնը 2 ամսից կդիմեն Քաղավիացիայի կոմիտեին՝ հավաստագիր ստանալու համար»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ ե՞րբ է նախատեսված օդանավակայանի շահագործումը, փոխնախարարը պատասխանեց. «Մինչեւ տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ ամենաուշը կարծում եմ արդեն հավաստագիրը ստացած կլինեն: Մենք մաքսիմալ արագ ժամկետներում կփորձենք մեր մասով աշխատանքն իրականացնել»:

Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ օդանավակայանը պատրաստ կլինի 2018-ի ամռանը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (29.08.2020)
Դիտումներ: 227 | Վարկանիշ: 0.0/0
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...

«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...
«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...

Տեղում Տեառնընդառաջ էր
Տեղում Տեառնընդառաջ էր

Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հան...
Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հան...

Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...
Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատ...
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատ...

Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...
Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...

Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...
Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62