Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 120 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 12:30-ի սահմաններում, Արծվանիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Նվեր Հովհաննիսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արծվանիկ-Կապան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Աարտակարգ իրավիճակների Փրկարար-ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 



Աղբյուրը՝ http://shamshyan.com
Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (29.08.2020)
Դիտումներ: 1629 | Վարկանիշ: 0.0/0
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...

Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....
Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...

«Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողն...
«Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողն...

Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...

Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...

Հնդկաստանի դեսպանատունն առաջարկում է Երեւանում տեղ...
Հնդկաստանի դեսպանատունն առաջարկում է Երեւանում տեղ...

Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է
Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62