Կապանի ՀՓՋ անձնակազմի 10 լավագույն աշխատակիցներ խրախուսվեցին դրամական պարգևներով

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և երջանկություն, միևնույն ժամանակ ցանկացել, որ մասնագիտական հմտություններն ու կարողություններն օգտագործեն միայն ուսումնական վարժանքների և փորձնական տագնապների ժամանակ։

Օրվա կապակցությամբ՝ համայնքի ղեկավարի կողմից Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի ՀՓՋ անձնակազմի 10 լավագույն աշխատակիցներ խրախուսվեցին դրամական պարգևներով։

ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորելու էր եկել նաև Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը և մարզպետի անունից շնորհակալագրեր և դրամական խրախուսանք հանձնել մի շարք աշխատակիցների։

Միջոցառումից անմասն չմնացին նաև փրկարար ծառայության վետերանները, ովքեր նույնպես արժանացան շնորհակալագրերի և նվերների։

Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (04.09.2020)
Դիտումներ: 98 | Վարկանիշ: 0.0/0
Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...
Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...

Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...
Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...

«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...
Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...

Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն...
Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն...

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...

Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...
Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...

Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...
Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62