Կապանում նորի՞ց ոստիկանների բունտ է. իսկ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ոստիկանապետը թախտընկեց է արվել

Ոստիկանության Կապանի բաժնում ս. թ. հուլիսի 31-ին ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին տեղեկացրել էինք ընթերցողին:

Այն ժամանակ ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացրել էր նաեւ, թե խնդիրը հարթված է:

Իսկ տեղի էր ունեցել աննախադեպ մի պոռթկում` բաժնի մի խումբ ոստիկաններ հայտարարություն էին արել` ծառայությունից հրաժարվելու եւ աշխատանքից ազատվելու մտադրության մասին:

Պարզվում է սակայն, որ ոստիկանության բաժնում հուլիս ամսին (գուցե եւ ավելի վաղ) սկիզբ առած փոթորիկը չի հանդարտվել դեռեւս:

Օրեր առաջ պաշտոնանկ է արվել մոտ մեկ ամիս առաջ բաժնի պետ նշանակված ինչ-որ Երանոսյան (հավանաբար` Սենիկ անուն):

Պաշտոնանկ է արվել նաեւ օպերատիվ հարցերով բաժնի պետի տեղակալ Դավիթ Սուրենյանը:

Այդ պաշտոնանկությունների պատճառների մասին պատկան մարմինները որեւէ խոսք չեն տարածել, ինչն էլ տեղիք է տվել ամենատարբեր խոսակցությունների:

Բայց, եթե ինչ-որ Երանոսյանի պաշտոնանկությունը ողջունել են բաժնի աշխատակիցները` նրան համարելով պատահականություն եւ թյուրիմացություն, ապա Դավիթ Սուրենյանի պաշտոնանկությունն ափսոսանքով են ընդունել բաժնում եւ կատարվածը գնահատել տեղացի կադրերին ջարդելու նոր դրսեւորում:

Դժվար է ասել, թե կադրային այդ «վիրահատությունից» հետո է բաժնում լարվածության նոր ալիք առաջացել, բայց փաստ է, որ բաժնի օպերատիվ կազմի զգալի մասը ծառայությունից կրկին հրաժարվելու մտադրություն է հայտնել մի քանի օր առաջ:

Կկարողանա՞  բաժնի նորանշանակ պետ Զորիկ Վարդանյանը (ով «ներսից» է)  իրավիճակը կարգավորել…

Անշուշտ, ժամանակը կտա այդ հարցի պատասխանը:

Մինչդեռ դա չէ հարցերի հարցը, որի պատասխանը կուզենար լսել մարզկենտրոնի հանրությունը, այլ…

Արդեն մեկ-մեկուկես ամիս է, ինչ Կապանի բաժնում խռովահույզ վիճակ է: Սակայն պատկան մարմինները հրաժարվում են վարագույրը հետ քաշել եւ հանրությանը տեղեկացնել, թե ինչ է այնուամենայնիվ կատարվում ոստիկանության Կապանի բաժնում:

Ի վերջո ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մեկին Երեւանից բերում եւ նստեցնում են ոստիկանապետի աթոռին, բայց օրեր անց հայտարարում, թե սխալ նշանակում էր…



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (07.09.2020)
Դիտումներ: 300 | Վարկանիշ: 0.0/0
ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...
ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...

Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում
Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում

Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշ...
Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշ...

«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...
«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...

Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջա...
Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջա...

Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...
Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...

Սիսիան համայնքում 2019 թվականին քաղաքաշինության և ...
Սիսիան համայնքում 2019 թվականին քաղաքաշինության և ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի ...
Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի ...

Պետական պարգևները հանձնվել են զոհված զինծառայողներ...
Պետական պարգևները հանձնվել են զոհված զինծառայողներ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62