Կապանի թիվ 7 հիմնական դպրոց. շինարարությունն ավարտվել է, մնացել է գույքով համալրումը

Մարզկենտրոն Կապանում վերջին ժամանակներս երկրորդ նորակառույց դպրոցական համալիրն է շարք մտնում՝ այս անգամ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ յոթ հիմնական դպրոցը: Այս կրթօջախն առաջին անգամ աշակերտների եւ ուսուցիչների առջեւ իր դռները բացել է հեռավոր 1971 թվականին: Անցած չորսուկես տասնամյակում դպրոցն արժանի տեղ ունեցավ Կապանի կրթական համակարգում: Մարզկենտրոնում համեմատաբար երիտասարդ այս կրթօջախը վթարային համարվեց, եւ 2016 թ. սեպտեմբերին շենքը՝ օժանդակ կառույցներով (մարզադահլիճ եւ այլն) սկսեցին ապամոնտաժել՝ նույն տեղում նորը կառուցելու համար: Որոշ ժամանակ ամայի տարածքը սպասում էր կառուցապատողին: Դպրոցի ուսումնական գործընթացի մի մասն անցկացվում էր թիվ 6 հիմնական դպրոցում, մյուս մասը՝ Կապանի նախկին լուսատեխնիկական գործարանի վարչական մասնաշենքում: 2017 թ. օգոստոսի 15-ին մեկնարկեց դպրոցի շինարարությունը, որն իրականացնում էր «Վարարակն» ՓԲ ընկերությունը (տնօրեն՝ Անդրանիկ Բուդաղյան):

 Հանրապետության կառավարության եւ Ասիական բանկի ֆինանսավորմամբ իրականացվեց կրթօջախի կառուցումը նաեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակում: Ընդ որում՝ կառուցման ընթացքում պարբերաբար կատարվել է շինարարական աշխատանքների որակի մշտադիտարկում՝ նույն Ասիական բանկի կողմից: Երեք տարի տեւեց շինարարությունը: Այս օգոստոսին կառուցողներն ավարտել էին իրենց գործը: Կրթօջախում հանդիպածս միակ շինարարը «Վարարակն» ՓԲ ընկերության աշխղեկ Կարո Ավանեսյանն էր, ով դպրոցական համալիրի շինարարությունում աշխատել է երկու տարի չորս ամիս:

«Կառույցում ծածկասալեր չեն օգտագործվել, մոնոլիտ կառույց է, ամուր շենք է, որ կարող է դիմանալ 11 բալ երկրաշարժի. ամրանները նախատեսվածից դեռ մի բան էլ ավելի են տրամադրել, զոդման աշխատանքները կատարվել են բարձր որակով, բետոնային աշխատանքները կատարելուց հետո գերմանական սարքավորումով ստուգվել է դրանց ամրությունը: Իմ տեսածներից սա բարդ շինարարություն է եղել», - խորհրդածում է աշխղեկը, ով մասնագիտությամբ ջրաշինարար է, երկու տասնամյակից ավելի աշխատել է այդ բնագավառում, քաղաքացիական շինարարության ոլորտում նույնպես փորձ ունի: Աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում եւ Արցախի հանրապետությունում՝ քաղաքացիական եւ ռազմական նշանակության կառույցներում:

Կառույցի նախագծային արժեքը 1 մլրդ 300 մլն դրամ է: Շինարարության ավարտ էր սահմանվել 2019 թ. դեկտեմբերը: Բայց շինաշխատանքներն ինչ-որ չափով ձգձգվեցին, հետո էլ կորոնավիրուսի համաճարակը մեջտեղ եկավ, ինչի պատճառով շինարարները հարկադիր պարապուրդի մատնվեցին: Ինչեւէ, օգոստոսի 21-ին պետական հանձնաժողովը երաշխավորեց շենքը հանձնել շահագործման:

Իսկ թե ինչու է որոշակի ձգձգվել կառույցի շահագործման համար նախատեսված ժամկետը, չհաշված կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պարապուրդը, աշխղեկն իր բացատրությունն ունի. «Բարձր որակ ապահովելու համար ինչ-որ չափով չտեղավորվեցինք նախանշված ժամկետի մեջ, բայց ի վերջո բավարարվեցին բոլոր պահանջները»:

Նորակառույց դպրոցը նախատեսված է մոտ 800 աշակերտի համար. դպրոցի հիմնական մուտքի  աստիճանների մոտ թեքահարթակ է կառուցվել, ինչը ենթադրում է, որ կրթօջախում ներառական կրթություն պիտի իրականացվի: Դպրոցն ունի երկու եռահարկ մասնաշենք, նիստերի սրահ, մարզադահլիճ, բացօթյա  խաղահրապարակ՝ արհեստական կանաչ ծածկով, վազքուղի, օժանդակ կառույցներ՝ էլեկտրական ենթակայան եւ կաթսայատուն: Նորակառույց շենքը նաեւ վերելակ ունի: Մի խոսքով, մի ամբողջ համալիր է, որն իր հարմարություններով ըստ ամենայնի կնպաստի մանուկների կրթական, մարմնակրթական եւ գեղագիտական դաստիարակությանը:

Մեր այցելության օրը խաղաղություն էր կրթօջախի հարկաբաժիններում, կանայք մաքրությամբ էին զբաղված, քիչ առաջ փորձարկվել էր ջրամատակարարման համակարգը: Ի դեպ, նաեւ փակցվել են կրթօջախի ցուցանակները ե՛ւ հայերեն մի վահանակի վրա, ռուսերեն եւ անգլերեն ավելի փոքր տառերով մի այլ վահանակի վրա, ինչպես նախատեսված է «ՀՀ գովազդի մասին օրենքով»: Տեղեկացանք, որ սեպտեմբերի 14-ին առաջին դասարանցիները կհաճախեն նորակառույց դպրոց, նրանց կծանոթացնեն շենքային պայմաններին: Իսկ ահա պարապմունքները դեռեւս կշարունակվեն անցկացվել թիվ 6 հիմնական դպրոցում, մինչեւ լուծվեն նորակառույց դպրոցը գույքով կահավորելու խնդիրները:

                                                                      Վահրամ Օրբելյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (10.09.2020)
Դիտումներ: 259 | Վարկանիշ: 0.0/0
Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մա...
Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մա...

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...
Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...

Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...
Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...

2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...
2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...
ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...

Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախ...
Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախ...

Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կո...
Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կո...

Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...
Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62