Կապանում շահագործման հանձնվեց Նորապսակների այգին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին պաշտոնապես շահագործման հանձնվեց Արամ Մանուկյան 1 փողոցում կառուցված՝ Նորապսակների այգին, որը նախագծվել և կառուցվել է մոսկվայաբնակ բարերար, ճակատենցի Գագիկ Ազատի Մելքումյանի միջոցներով։ Հանդիսավոր բացմանը ներկա էին և շնորհավորանքի խոսքով հանդես եկան Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանի պատվավոր քաղաքացի Էդիկ Բարսեղյանը։

Համայնքի ղեկավարը իր խոսքում շնորհակալություն հայտնեց բարերարին՝ քաղաքին նման հրաշալի նվեր մատուցելու համար և հույս հայտնեց, որ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն համայնքում։

Դե իսկ միջոցառումը իրենց ելույթներով գեղեցկացրին Կապանի մշակույթի կենտրոնի մենակատարները և պարային խմբերը։

Այգին առանձնանում է կենտրոնական հատվածում տեղակայված ամուսնական մատանիներով, լուսային գեղեցիկ լուծումներով, զանազան դեկորատիվ ծառերով և թփերով։

Համոզված ենք, որ նորաստեղծ այգին կդառնա համայնքի առաջին խոհրդանշական տարածքը՝ լինելով նշանակալի վայր նորապսակների և գրավչության կետ զբոսաշրջիկների համար։

Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (11.09.2020)
Դիտումներ: 194 | Վարկանիշ: 4.0/1
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...

ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի...

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...
Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...

«Ջայ Ջագաթ-2020» միջազգային քայլարշավի մասնակիցներ...
«Ջայ Ջագաթ-2020» միջազգային քայլարշավի մասնակիցներ...

Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...
Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62