Ո՞վ է Կապանի ոստիկանության խաղամոլ պաշտոնյան, որ «Վիվառո»-ին 8 մլն դրամ տալիք ունի

Կապանի ոստիկանությունում մեկ-երկու ամիս առաջ (գուցե եւ ավելի վաղ) սկիզբ առած խառնաշփոթը շարունակում է մոլեգնել:

Տեւական ժամանակ է՝ գրեթե չի գործում ոստիկանության բաժնի հիմնական օղակը՝ օպերատիվ ծառայությունը:

Այդ ծառայության տասը աշխատակից դեռեւս ս.թ. հուլիսի 1-ին աշխատանքից ազատվելու դիմում էին գրել, հանձնել զենքն ու «удо»-ն (վկայականը):

Այդ օրերին Կապան ժամանած գնդապետ Արամ Հովհաննիսյանին (ՀՀ ոստիկանապետի տեղակալ) հաջողվել է ջուր լցնել կրակի վրա ու վերադարձնել ե՛ւ դիմումները, ե՛ւ զենքերն ու «удо»-ները:

Օրեր անց, սակայն, տասը ոստիկան (նույն ծառայությունից) կրկին դիմում են գրել ու վերստին  հանձնել ծառայության բերումով ունեցած-չունեցածը:

Նրանց դիմումները տեւական ժամանակ Երեւան չէին ուղարկում. փորձ էր արվում հանդարտեցնել փոթորիկը կամ տեղի ունեցածը կոծկել հանրությունից:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հրաժարականի դիմումներից յոթը վերջին օրերին ստիպված են եղել ուղարկել ոստիկանության կենտրոնական մարմին՝ անհնարին համարելով հետագա կոծկումը, ինչպես եւ նկատի ունենալով դիմումատուների համառությունը:

Ինչպես հաղորդել ենք մեր նախորդ երկու հրապարակման մեջ (Կապանի ոստիկանությունում ստեղծված վիճակի առնչությամբ) հարցերի հարցը եղել եւ մնում է հետեւյալը՝ ի՞նչ է կատարվել ու կատարվում Կապանի ոստիկանությունում, որ մարդիկ (այդ թվում՝ փորձառու ոստիկաններ) չեն ուզում աշխատել այդտեղ:

Իսկապես, միայն COVID-ը կարող էր ստիպել, որ մի ամբողջ ծառայության աշխատակիցներ ապստամբության դրոշ պարզեին: Թեեւ սյունիքյան իրականությունը ցույց է տալիս, որ քաղաքական ու կառավարչական COVID-ն ավելի վտանգավոր է երկրի ու հանրության համար, քան մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող համաճարակը:

ՀՀ ոստիկանությունը ոչինչ չի ասում Կապանի բաժնում ստեղծված վիճակի մասին, ոստիկանության մարզային բաժինն էլ ջուրը բերանն է առել…

Առկա հարցերը պարզաբանելու համար սեպտեմբերի 11-ին խմբագրությունը դիմել է ոստիկանության բաժնի նորանշանակ պետ Զորիկ Վարդանյանին, ով էլ խոստացել է (կարգի համաձայն) հարցազրույց տալ՝ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից թույլտվություն ստանալու դեպքում:

Եթե Զորիկ Վարդանյանը, այնուամենայնիվ, մեր հարցերին պատասխանելու թույլտվություն չստանա, ապա ստիպված կլինենք   հարցերն ուղղել հրապարակավ…

Հ.Գ.

Իբր քիչ էր բաժնում առաջացած լարվածությունը, հիմա էլ մեկ ուրիշ սկանդալ է բռնկվում:

Ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ բաժնի ներկայիս պաշտոնյաներից մեկը սովորական խաղամոլ է ու «Վիվառո»-ին 8 մլն դրամ տալիք ունի: Ընդ որում՝ գումարը վճարելու ժամկետը լրացել է…



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (13.09.2020)
Դիտումներ: 3361 | Վարկանիշ: 0.0/0
Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...
Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը կ...
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը կ...

«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...
«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում ...
Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում ...

Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...
Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...

Պետության ամոթն ու խայտառակությունն է, որ Սերժ Սար...
Պետության ամոթն ու խայտառակությունն է, որ Սերժ Սար...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62