Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստ

Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու նախահիծ:

Երկու նախագծերով էլ նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ավագանու կողմից ընդունված նախկին որոշումների մեջ:

Առաջին նախագիծը վերաբերում է Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մեղրի համայնքում 2020 թվականի օրենքով սահմանված տեղական տուրքերի ու վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 99-Ն որոշման մեջ լրացում կատարելուն, համաձայն որի հավելված 4-ի 11-րդ կետը պետք է լրացնել «նոր պարբերությամբ»՝ հետևյալ բովանդակությամբ.

«Համայնքային ենթակայության «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար ամսական ըստ բաժինների՝

1) Թատերական խմբակ՝ 3000 ( երեք հազար) ՀՀ դրամ.

2) Ձեռագործության խմբակ՝ 5000 ( հինգ հազար) ՀՀ դրամ.

3) Երգի խմբակ՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ.

4) Պարսկերեն լեզվի ուսուցման խմբակ՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ.

5) Ֆուտբոլի խմբակ՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ»:

Երկրորդ նախագիծը վերաբերում է Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N112-Ն որոշման մեջ փոփոխություններին և լրացմանը, համապատասխան որոնց.

1)Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 1-ի.

2)Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 2-ի.

3)Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 3-ի:



Աղբյուրը՝ http://goristoday.am/
Կատեգորիա: Մեղրի | Ավելացրեց: Goris_Today (23.02.2020)
Դիտումներ: 270 | Վարկանիշ: 0.0/0
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

Առուշ Առուշանյանը ցավակցական ուղերձ է հղել ՊԲ պայմ...
Առուշ Առուշանյանը ցավակցական ուղերձ է հղել ՊԲ պայմ...

Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելո...
Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելո...

1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է
1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է

ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...
ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ ...
Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ ...

Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...
Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշ...
Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշ...

Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62