ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ագարակն ու Մեղրին, նաև Լեհվազ բնակավայրն ամբողջությամբ կգազիֆիկացվեն

Կապույտ վառելիքը կհասնի Մեղրի խոշորացված համայնքի բնակիչներին: Ագարակ ու Մեղրի քաղաքները և Լեհվազ բնակավայրն ամբողջությամբ կգազիֆիկացվեն։ Շինարարական աշխատանքներն արդեն երկու շաբաթ է՝ սկսվել են։

Հովիկ Արշակյան, «Արհովշին» ՍՊԸ գործադիր տնօրեն - Հենասյուներն ենք ամրացնում, հենասյուների վրայով պետք է գազի խողովակը անցկացվի, բաժանվի տներին։ Հենասյուները ամրացնելուց հետո, խնդրեմ, բարձրանում է, գազատարը վերևով գնում է։ Սա է ողջ պատկերը։ Իհարկե, դրանից հետո պետք է կատարվեն ներկման աշխատանքներ։

Մինչև խոշորացումը հարևան Իրանը Մեղրին ու Ագարակը գազիֆիկացնելու համար 2 միլիոն դոլար դրամաշնորհ էր տրամադրել, սակայն այդ գումարը չի բավականացրել, ու գործը կիսատ է մնացել։ Արդեն 2020-ին տարածքային զարգացման հիմնադրամն է 257 միլիոն դրամ ներդրել այդ բնակավայրերի գազիֆիկացման համար։

Հովիկ Արշակյան - 200 միլիոն դրամը տրվել է Մեղրի և Ագարակ քաղաքները գազիֆիկացնելու և 57 միլիոն դրամը՝ Լեհվազ բնակավայրի համար։ Մոտավորապես 2500 տնտեսություն արդեն կօգտվի գազիֆիկացումից։

Այսպիսով, երկար սպասված ու կարևոր խնդիր է լուծվում։

Հովիկ Արշակյան - Գազիֆիկացնելով տվյալ համայնքները՝ ոչ միայն լուծում ենք սոցիալական խնդիրը, այլ նաև զարկ ենք տալիս ջերմային տնտեսությունների զարգացմանը, քանի որ դրանց բացակայության դեպքում  ջերմային տնտեսությունները Մեղրի համայնքում, կարելի է ասել, դեռևս զարգացած չէին։

Լեհվազ բնակավայրում այս պահին շինարարական աշխատանքներ չեն կատարվում, քանի որ բնակավայրի ճանապարհների նեղության պատճառով խնդիրներ են առաջացել։ Նախագծում փոփոխություններ են կատարվում գործը վերսկսելու համար։ Կապույտ վառելիքը բնակիչներին հասանելի կլինի տարեվերջին։



Աղբյուրը՝ https://www.1lurer.am/
Կատեգորիա: Մեղրի | Ավելացրեց: Goris_Today (14.08.2020)
Դիտումներ: 206 | Վարկանիշ: 0.0/0
Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...
Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...

Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...
Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...
Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...

Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել

Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր....
Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր....

Գորիսը վերջին հրաժեշտը տվեց ողբերգորեն մահացած իր ...
Գորիսը վերջին հրաժեշտը տվեց ողբերգորեն մահացած իր ...

«Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատ...
«Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատ...

Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...
Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62