Այսօր զոհված զինծառայողը Սիսիան համայնքից է. ունի եղբայր

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ զոհված զինծառայողներից Գրիշա Մաթևոսյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր: ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ, որը Սիսիան համայնքից  է, վերջինս նշեց, թե ճանաչում է զոհված զինծառայողի հորը:

Մեզ հետ զրույցում  պատգամավորը հայտնեց, թե այսօր է իմացել դեպքի մասին, շատ է ցավում եւ պատրաստվում է զրուցել զինծառայողի հոր հետ, այցելել նրանց: Պատգամավորի խոսքով՝ զոհված զինծառայողն ունի մեկ եղբայր:



Աղբյուրը՝ http://ArmLur.am
Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (14.07.2020)
Դիտումներ: 3339 | Վարկանիշ: 0.0/0
«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...
«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...

Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու
Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Հարժիսում...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Հարժիսում...

Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...
Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...

Տեսանյութ․ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը...
Տեսանյութ․ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը...

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խոր...
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խոր...

Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված...
Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62