Սիսիանի համայնքապետարանում հարուցվել են մի շարք վարչական վարույթներ

Սիսիանի համայնքապետարանում հուլիս ամսին հարուցվել են մի շարք վարչական վարույթներ: Դրանցից վեցը հարուցվել են բնակիչների կողմից ՀՀ օրենքով սահմանված կարգով հողի հարկը վճարելու պարտականությունը տարիներ շարունակ չկատարելու կապակցությամբ:

Օրենքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթների ընթացքում իրականացվել է գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, հրավիրվել են վարչական վարույթի լսումներ՝ տույժի ենթարկված քաղաքացիների մասնակցությամբ: Տարիներ շարունակ հողամասերի համար վճարման ենթակա կուտակված գումարը կգանձվի հօգուտ համայնքի բյուջեի:
Առանձին քաղաքացիներ, ովքեր հարուցված վարույթների շրջանակում կատարել են մասնակի վճարումներ և նրանց համար կազմվել է անհատական ժամանակացույց՝ ընձեռելով վճարումները մաս-մաս կատարելու հնարավորություն : 

Համայնքի երեք բնակիչներ ենթարկվել են վարչական պատասխանատվության և նշանակվել է տուգանք՝ առանց համապատասխան արոտօգտագործման պայմանագրի համայնքային հողամասերում ապօրինաբար արածեցում կատարելու փաստով:

Մեկ քաղաքացի էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել անասնապահական աշխատանքների հետևանքով առաջացած կենսաբանական թափոնները ճամփեզրին թափելու համար:

Այս պահին ընթացքի մեջ է նաև խոշոր չափերի պարտք ունեցող այլ հարկատուների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու գործընթացը, որը կկրի շարունակական բնույթ...

ՀԻՇԵՑՈՒՄ.

  • ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքին համապատասխան սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող  պարտադիր  այլ   վճարումներ:
  • Վորոնշյալ որոշումները  կարող են վարչական կարգով բողոքարկվել Սիսիան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկամսյա ժամկետում:
  • Սույն որոշումների պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


Աղբյուրը՝ https://sisian.info/
Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (23.07.2020)
Դիտումներ: 142 | Վարկանիշ: 0.0/0
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...
Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...

Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...
Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...

Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճա...
Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճա...

Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...
Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...

Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62