Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շինարարների մասնագիտական տոնի առթիվ

Այսօր հայ շինարարի օրն է
Հարգարժան շինարարներ, սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա առթիվ: Մեզանում սերնդեսերունդ փոխանցվում է մեծագույն ակնածանք շինարարի նկատմամբ, հպարտանում ու հիանում ենք հայ շինարարի ձեռամբ կերտված կոթողներով, ճարտարապետական շքեղ գլուխգործոցներով, որոնք գտնվում են ոչ միայն մեր, այլև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում:

Առանձնակի շնորհավորանքներս եմ հղում բոլոր վետերան շինարարներին, երախտիքս բոլոր նրանց, ովքեր նվիրվել են մեր քաղաքի, մեր տարածաշրջանի շենացմանն ու կառուցմանը, ովքեր, փորձի ու գիտելիքի հետ միասին, երիտասարդներին են փոխանցել նաև հայրենիքի հանդեպ ունեցած իրենց մեծ սերը:

Այսօր էլ մեր համայնքի տարբեր անկյունները լցված են շինաշխատանքների աղմուկով, շինհրապարակներում աշխատում են բազմաթիվ շինարարներ, ովքեր մեծ նվիրումով կառուցում, հինը արդիականացնում, վերակառուցում ու վերականգնում են, ասֆալտապատում, բարեկարգում ու գեղեցկացնում են մեր հարազատ բնօրրանը:

Հարգելի' շինարարներ, կրկին անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով, որ ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, ձեր գործերը՝ մնայուն ու արժեքավոր: Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, հաջողություններ ու բարօրություն:

Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Սեռի_Վլադի (09.08.2020)
Դիտումներ: 119 | Վարկանիշ: 0.0/0
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդ...
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդ...

Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանու...
Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանու...

Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյան
Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյան

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...
ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...

Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունեն...
Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունեն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62