ՍԻՍԻԱՆՈւՄ ԲԱՑՎԵՑ ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Յունիբանկ բաց բաժնետիրական ընկերությունը օգոստոսի 7-ին Սիսիան քաղաքում բացեց իր նոր՝ մարզում թվով երրորդ մասնաճյուղը: Բացմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, «Յունիբանկ»-ի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, բանկի աշխատակիցներ և գործընկեր կազմակերպություններից ներկայացուցիչներ:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակազմին և տնօրինությանը` ի դեմս կառավարիչ Գրիշա Ստեփանյանի, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց բանկի ղեկավարությանը Սիսիանում աշխատատեղեր ստեղծելու և մինչ այսօր համայնքում իրականացված բոլոր աշխատանքների համար: Համայնքի ղեկավարն իր խոսքում նշեց, որ բանկի շնորհիվ համայնքի Շաղատ բնակավայրի միջնակարգ դպրոցում բացվել է ժամանակակից համակարգչային դասասենյակ, մարզադահլիճը համալրվել է նոր մարզագույքով, իսկ ձյուդոյի խմբակի հարմարավետ մարզումների համար տրամադրվել է տատամի: Ի լրումն ասվածի՝ համայնքի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց Մեսրոպ Հակոբյանին Սիսիանում «Յունիբանկ»-ի մասնաճյուղ հիմնելու և համայնքում իրականացված մարդասիրական գործունեություն իրականացնելու համար:

Բանկի ղեկավարությունը համոզմունք հայտնեց, որ շատ կարճ ժամանակում Սիսիանի մասնաճյուղը կարժանանա բնակչության վստահությանը՝ առաջարկելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրությամբ ժամանակակից ծառայությունների լայն տեսականի:

Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Սեռի_Վլադի (09.08.2020)
Դիտումներ: 132 | Վարկանիշ: 0.0/0
Ռազմական ոստիկանության ներկա պետը ասել է՝ Սերժը որ...
Ռազմական ոստիկանության ներկա պետը ասել է՝ Սերժը որ...

Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներ...
Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներ...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում
Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում

Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան
Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան

Գորիսի հիմնը
Գորիսի հիմնը

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...
Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...

1-ին զորամիավորումում անցկացվել է երթարշավ
1-ին զորամիավորումում անցկացվել է երթարշավ

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար
Լարսի ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62