Քարահունջ աստղադիտարան-հուշարձանի չափագրության արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 նոր քարեր

Զորաց քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանի չափագրության աշխատանքներն ավարտվել են։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանից։

«Ավարտվել են ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրով նախատեսված աշխատանքները։

Բյուրականի աստղադիտարանից աշխատանքներին մասնակցել են պատմամշակութային բաժնի վարիչ, ավագ գիտաշխատակից Գրիգոր Բրուտեանն ու նույն բաժնի գիտաշխատակից Հայկ Մալխասյանը։

Համատեղ իրականացված աշխատանքների շրջանակներում կատարվել է՝

  • հուշարձանի և հարակից տարածքի համակարգչային ծրում (scanning)
  • հուշարձանի և հարակից տարածքի օդային լուսանկարում-ծրում
  • հուշարձանի բոլոր քարերի լուսանկարում բոլոր կողմերից
  • հուշարձանի բոլոր անցքով քարերի անցքերի լուսանկարում, գծանկարում, չափագրում, անցքերի առանցքների վեկտորների որոշում և այլն։

Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 անցքով քարեր՝ ի լրումն հայտնի 84-ի, ինչպես նաև նույն կարգի աստղագիտական կարևորության քարեր, որոնք մինչ այդ հաշվառված չեն եղել։

Չափագրության արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն աստղագիտական հաշվարկները՝ հիմնված նոր, գերճշգրիտ տվյալների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (10.08.2020)
Դիտումներ: 158 | Վարկանիշ: 0.0/0
Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրու...
Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրու...

Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...
Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...

Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...
Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...

Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...
Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...

Դրամաշնորհներ գործարարների համար
Դրամաշնորհներ գործարարների համար

Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...
Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62