ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Սիսիան համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում մեկնարկել են ճանապարհների ասֆալտապատման և հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 550 մլն 438 հազար դրամ է, ընդգրկված են Սայաթ-Նովա փողոցը, Շահումյան և Արամ Մանուկյան փողոցների 2019 թվականին ասֆալտապատված հատվածների շարունակությունը, Սյունիքի փողոցից Ույծ բնակավայր տանող ճանապարհահատվածը և Շաքի բնակավայրի կենտրոնական փողոցը:

Այս ճանապարհահատվածների բարեկարգումն ու հիմնանորոգումը ունի կարևոր կենսական նշանակություն: Բարեկարգ ճանապարհները կապահովեն անվտանգ երթևեկություն, ինչպես նաև խթան կհանդիսանան համայնքի ռազմավարական գերակա ճյուղերից մեկի՝ զբոսաշրջության հեռանկարային զարգացման համար: Ծրագիրը կնպաստի նաև այդ հատվածների բիզնես գրավչության բարձրացմանը
Աշխատանքները նախատեսվում են ավարտել 2020 թվականին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ



Աղբյուրը՝ http://sisian.info
Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (10.08.2020)
Դիտումներ: 149 | Վարկանիշ: 0.0/0
Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...
Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...

ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...
ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...

Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին
Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին

Անտառային հողում ապօրինի շինություններ են կառուցել...
Անտառային հողում ապօրինի շինություններ են կառուցել...

Փաստորեն արդեն մնացել է 49 օր. իմքայլականները՝ Խաչ...
Փաստորեն արդեն մնացել է 49 օր. իմքայլականները՝ Խաչ...

Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը

Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակար...
Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակար...

Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...
Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...

Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն է կորոնավիրու...
Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն է կորոնավիրու...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62