Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստում հաստատվեցին 17 որոշման նախագծեր

Օգոստոսի 19-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 8 անդամների մասնակցությամբ, նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, օրակարգում ընդգրկված էին 17 որոշման նախագծեր: 

Ավագանու կողմից հաստատվեց Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարվող փոփոխությունները պայմանավորված էին համայնքի կողմից իրականացված սուբվենցիոն ծրագրերի գնումների մրցույթների արդյունքում առաջացած խնայողություններով և որոշ ծրագրերի համար նախատեսված ծախսերով:

Համայնքային գույքացանկ ներառվեցին.
1. «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից հետագա պահպանման և շահագործման նպատակով համայնքին նվիրաբերված, 2018 թվականին «Հիդրոշինարարների» այգում  տեղադրված մանկական խաղահրապարակի սարքավորումները:
2.«Քոնթուր Գլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ կողմից նվիրաբերված գույքը՝ ինֆրակարմիր ջերմաչափեր, ձեռքի ախտահանման անհպում սարքեր, սպասք լվացող մեքենաներ, որոնք կտրամադրվեն համայնքային ենթակայության կազմակերպություններին:
3.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից նվիրաբերված 4 հատ մասնագիտացված մեքենաները, որոնք այս ծրագրի շրջանակում ձեռք բերված մյուս մեքենաների նման անհատույց օգտագործման հանձնվեց «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին:
4.Սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված թվով 4 կարուսելները, որը անհատույց օգտագործման հանձնվեց «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ին, ինչպես նաև կարուսելների հետագա շահագործման և պահպանման համար լրացումներ կատարվեցին կազմակերպության հաստիքացուցակում:
Ավագանու հաստատմամբ լրացում կատարվեց Սիսիանի համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ: Կարուսելների ծառայությունների մատուցման վճար սահմանվեց 1 անձի համար 200-300 ՀՀ դրամ:
Ավագանու հաստատմամբ լրացում կատարվեց նաև համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին որոշման մեջ՝ ներառելով ևս 4 հողամաս՝ հետագայում բաց դասական աճուրդով օտարելու նպատակով:
Ավագանին հաստատեց նաև օրակարգում ներառված մյուս բոլոր նախագծերը, փոխվեցին համայնքային սեփականություն համարվող որոշ հողամասերի նպատակային նշանակությունները, համաձայնություն տրվեց 2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմված Սիսիանի համայնքի հողային հաշվեկշռին և Սիսիանի համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը և այլն:

Հ.Գ Ավագանու բոլոր որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում:

Ստորև՝  նիստի առցանց հեռարձակման տեսագրությունը:



Աղբյուրը՝ https://sisian.info/
Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (19.08.2020)
Դիտումներ: 102 | Վարկանիշ: 0.0/0
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...

Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...
Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...

Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...

Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց հաբերի 17 օրու...
Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց հաբերի 17 օրու...

Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...
Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...

Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...

Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...
Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...

Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել
Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62