ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը օգոստոսի 20-ին Սիսիանում էր: Նա ծանոթացավ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին: Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանի ուղեկցությամբ Նարեկ Բաբայանը և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց կատարեցին, եղան շինհրապարակներում, ծանոթացան ընթացքի մեջ գտնվող ասֆալտապատման և ՆՈՒՀ-երի հիմնանորոգման աշխատանքներին: Նրանք այցելեցին նաև Սիսիանի Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգի, որը 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել և համալրվել է նոր կարուսելներով: Նարեկ Բաբայանի խոսքով Սիսիան մտնելիս առաջին իսկ վայրկյանից զգում ես, թե քաղաքն ինչպես է վերափոխվել, գեղեցկացել ու նոր շունչ ստացել, այն դարձել է հյուրերի համար առավել ներկայանալի:

Մարզպետի տեղակալին գոհացրեց նաև աշխատանքների ընթացքն ու որակը:

Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (20.08.2020)
Դիտումներ: 184 | Վարկանիշ: 0.0/0
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնու...
Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնու...

Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինա...
Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինա...

«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում
«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում

Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջա...
Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջա...

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...
Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...
Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...
Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62