ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով եղավ Սիսիան և Գորայք համայնքներում

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով եղավ Սիսիանի և Գորայք համայնքներում: Առաջին կանգառը Գորայքի Ծղուկ վարչական բնակավայրն էր, որտեղ վարչապետը հանդիպեց բնակիչների հետ, լսեց նրանց խնդիրները՝ կապված արոտավայրերի, կաթի և մսի մթերման գների և այլ հարցերի հետ: Բարձրացված հարցերի առնչությամբ վարչապետի կողմից եղան հանձնարարականներ:

Վարչապետի հետ հանդիպման էին սպասում նաև Սիսիանի համայնքի Անգեղակոթ, Շաղատ, Բալաք և Մուցք բնակավայրերի բնակիչները: Նրանք, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, վարչապետին դիմավորեցին դեպի Անգեղակոթ տանող ճանապարհի սկզբնամասում: Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց համայնքի առաջնային խնդիրներից մեկը՝ դեպի վերը նշված գյուղեր տանող ճանապարհի քանդված ու անբարեկարգ վիճակը: Վարչապետը, քաջատեղյակ լինելով խնդրին, խոստացավ, որ ճանապարհը կվերանորոգվի երկու փուլով, մի մասը կասֆալտապատվի հաջորդ տարի նախատեսված ծրագրով:

Հանդիպումների ընթացքում վարչապետին ուղեկցում էին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:

Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (29.08.2020)
Դիտումներ: 201 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...

Ապրիլին Գորիսը մեկ շաբաթով կդառնա Հայքի գլխավոր ՏՏ...
Ապրիլին Գորիսը մեկ շաբաթով կդառնա Հայքի գլխավոր ՏՏ...

Դրամաշնորհներ գործարարների համար
Դրամաշնորհներ գործարարների համար

Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...
Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...

Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...
Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...
Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...

Բարի լույս» հաղորդումն անդրադարձել է «Tech Week Go...
Բարի լույս» հաղորդումն անդրադարձել է «Tech Week Go...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62