Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի շնորհավորանքը Գիտելիքի օրվա առթիվ

Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի և Դպրության օրն է:

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա առթիվ: Անկախ ամեն ինչից սեպտեմբերի 1-ն ունի իր ուրույն խորհուրդը: Սիրելի' աշակերտներ և ուսանողներ, այս տարի սպասվում է սովորականից տարբերվող ուսումնական տարի` փոքր-ինչ դժվարին, փոքր-ինչ յուրահատուկ: Մաղթում եմ, որպեսզի բոլորիս առողջության համար ձեռնարկված սահմանափակումները չսահմանափակեն ձեր մտքի թռիչքն ու լավ սովորելու ձգտումը:

Առանձնակի շնորհավորանքներս մեր առաջին դասարանցիներին, որոնց համար բացվում է կյանքի մի նոր էջ` լի բազմաթիվ անհայտներով, անհայտներ, որոնք կհաղթահարվեն մեր սիրելի ուսուցիչների նվիրված աշխատանքի և ծնողների հետևողականության շնորհիվ:

Սիրելի՛ ուսուցիչներ, այս ուսումնական տարին բարդ կլինի հատկապես ձեզ համար, մաղթում եմ համբերատարություն` ձեր դժվարին առաքելության կատարման ճանապարհին:

Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև մեր ուսանողներին, հատկապես առաջին կուրսեցիներին` մաղթելով նպատակասլացություն և դժվարությունները հաղթահարելու կարողություն: Սիրելի' ուսանողներ, դարձեք լավ մասնագետներ` ապահովելով մեր երկրի կայուն առաջընթացը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի, Գրի և Դպրության օրվա առթիվ՝ մաղթելով բոլորիս լավատեսություն, քաջառողջություն և բարձր տրամադրություն:

Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (01.09.2020)
Դիտումներ: 82 | Վարկանիշ: 0.0/0
Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են ե...
Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են ե...

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

Քաջարանցի մարզուհու փայլուն հաղթանակը
Քաջարանցի մարզուհու փայլուն հաղթանակը

Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայա...
Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայա...

«Գորիս» ԲԿ-ի պոլիկլինիկայում բնակչության բոլոր խմբ...
«Գորիս» ԲԿ-ի պոլիկլինիկայում բնակչության բոլոր խմբ...

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...

Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...
Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...

5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...
5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...
ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62