Սիսիանում իրականացվում են բարեկարգման և մաքրման ընթացիկ աշխատանքներ՝ անկախ ամեն ինչից

«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքների մեծ մասն ուղղված է համայնքի մաքրության պահպանմանը, աշխատանքները կրկնապատկվել են, հատկապես, մասսայական շաբաթօրյակների բացակայության պարագայում, որոնք նախկինում բարի ավանդույթ էին դարձել:

Սիսիանում, համայնքի կողմից ձեռք բերված նոր մեքենասարքավորումների շնորհիվ, կոմունալ ծառայությունների որակը նկատելիորեն բարելավվել է, աշխատանքները՝ դարձել առավել դյուրին և արդյունավետ:

Անցնող ամսում, տեխնիկայի ներգրավմամբ, կազմակերպվել են մի շարք աղբավայրերի փակման, միջհամայնքային, միջդաշտային ճանապարհների մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Սահմանված գրաֆիկով կանոնավոր կերպով իրականացվել է աղբահանությունը, կատարվել են ընթացիկ վթարավերականգնողական աշխատանքներ: Օգոստոս ամսին «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից կատարվել են նաև հետևյալ աշխատանքները.

  • Սիսիան քաղաքում իրականացվել են մի շարք բազմաբնակարան շենքերի բակային հատվածների, փողոցների հարթեցման և բարեկարգման աշխատանքներ (Շահումյան 72,74,76, Զորավար Անդրանիկ 1,3, Որոտան 2ա,4բ,4ա, Շիրվանզադե և Գայի փողոցներ):
  • Փոսալցվել և բարեկարգվել է Սիսիան-Շենաթաղ ճանապարհից դեպի Շամբ բնակավայր տանող ճանապարհի 700 մ հատվածը, աշխատանքներին աջակցել են նաև բնակիչները:
  • Բռնակոթում բարեկարգվել, հարթեցվել և լայնացվել է 1.5 կմ դաշտամիջյան ճանապարհ:
  • Տոլորսում իրականացվել է ոռոգման ջրագծի վերանորոգում՝ ջուրը հասցվել է ջրընդունիչ ավազան:
  • Մաքրվել են Սիսիան քաղաքի Իսրայելյան, Դուրյան, Գայի և Պ. Սևակ փողոցների ջրահեռացման առուները:
  • Վերանորոգվել և նորացվել են Սիսիանի մշակույթի կենտրոնի դիմացի մասում տեղադրված աղբյուր-հուշարձանի ջրամատակարար խողովակները:

Անկախ ամեն ինչից, բարեկարգման և մաքրման աշխատանքները համայնքում ընթանում են իրենց բնականոն հունով:

Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (03.09.2020)
Դիտումներ: 88 | Վարկանիշ: 0.0/0
Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...
Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...

Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում «Այո»-ի շտաբը...
Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում «Այո»-ի շտաբը...

Ստեփանավանում 2 հետիոտնին Mercedes-ով վրաերթի ենթա...
Ստեփանավանում 2 հետիոտնին Mercedes-ով վրաերթի ենթա...

Անվտանգության օր զորամասում
Անվտանգության օր զորամասում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...
«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...

Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվ...
Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվ...

Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...
Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...

Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու
Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62