Ծրագիր՝ ուղղված Սիսիանում երեխաների ճգնաժամային խնամատարության համակարգի զարգացմանը

Սեպտեմբերի 3-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին էին հյուրընկալվել «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ նախագահ և ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը և ասոցիացիայի աշխատակից Մարիամ Մազմանյանը: Տիկին Անտոնյանը ներկայացրեց սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների հզորացմանն ուղղված վեցամսյա տևողությամբ ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչներ, որոնցից առաջինը առնչվում է սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացանը, իսկ երկրորդը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ճգնաժամային խնամատարության համակարգի զարգացմանը: Միրա Անտոնյանի խոսքով համայնքում սոցիալական ոլորտի մասնագետների համար կկազմակերպվի երկօրյա վերապատրաստում, որի նպատակն է զարգացնել սոցիալական ծառայությունների աշխատուժի կարողությունը ճգնաժամային իրավիճակում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև կլինեն իրազեկման հանդիպումներ՝ նպատակ ունենալով գտնել սահմանված չափորոշիչներին համապատասխան խնամատար ընտանիքներ: Խնամատար ծնող դառնալ ցանկացողները ծրագրի շրջանակներում կանցնեն նաև վերապատրաստման դասընթացներ, կզինվեն անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով: Հոգեզավակ խնամող ընտանիքները պետության կողմից կստանան դրամական աջակցություն՝ փոխարենը դժվարին կացության մեջ հայտնված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տալով ամենակարևորը՝ ընտանեկան ջերմություն, ծնողական սեր ու դաստիարակություն:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց ծրագիրը և պատրաստակամություն հայտնեց ՏԻՄ լիազորությունների սահմանում աջակցել ճգնաժամային խնամատարության համակարգի զարգացման գործում:

Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (03.09.2020)
Դիտումներ: 89 | Վարկանիշ: 0.0/0
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...

«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...
«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...

Փետրվարի 12-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվ...
Փետրվարի 12-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվ...

Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել
Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...
Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...
Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...

Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...
Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...

Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...

«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62