Սիսիանում սուբվենցիոն ծրագրերն ընթանում են համայնքի ղեկավարի ամենօրյա հսկողությամբ

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը սեպտեմբերի 9-ին հերթական աշխատանքային այցով եղավ Նորավան, Որոտնավան, Վաղատին և Շամբ բնակավայրերում: Համայնքապետարանի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ Վաղատին և Որոտնավան բնակավայրերում հիմնվում են ՆՈՒՀ-երի նոր խմբեր, իսկ Նորավանի և Շամբի մանկապարտեզները վերանորոգվում են: Նորավանի մանկապարտեզի տանիքը, որակապես չբավարարելու պատճառով, համայնքի ղեկավարի ցուցումով երկրորդ անգամ է վերանորոգվում: Սուբվենցիոն բոլոր ծրագրերն ընթանում են համայնքի ղեկավարի ամենօրյա հսկողությամբ, շրջայցի ժամանակ ևս եղան ցուցումներ և հանձնարարականներ. աշխատանքները պետք է լինեն որակյալ և ավարտին հասցվեն սահմանված ժամկետներում:

Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (11.09.2020)
Դիտումներ: 98 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի...
Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի...

Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...
Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...
Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...
Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի...

«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...
«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...

Էլ մոր աչքերը չեն ժպտալու․․․
Էլ մոր աչքերը չեն ժպտալու․․․

Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթար...
Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթար...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62