Սիսիան համայնքում ՆՈւՀ-երը առայժմ չեն վերաբացվի, իսկ արտադպրոցական ուսումնական հաստատությունները կգործեն սեպտեմբերի 15-ից

Սիսիանի համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման գործընթացը առայժմ հետաձգվում է, իսկ համայնքային արտադպրոցական ուսումնական հաստատությունները իրենց աշխատանքը կվերսկսեն սեպտեմբերի 15-ից: Այս որոշումը կայացվեց այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վաչագան Միրաբյանը, ոլորտը համակարգող բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, համայնքային ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները: Վերջիններս ներկայացրեցին կառույցներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը խոչընդոտող որոշ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ համայնքի ղեկավարի կողմից եղան հանձնարարականներ, սեպտեմբերի 15-ից արտադպրոցական ուսումնական հաստատությունները կվերաբացվեն և կգործեն սահմանված բոլոր կանոններին համապատասխան: Իսկ ՆՈւՀ-երի վերաբացման գործընթացն ընդհանուր քննարկման արդյունքում առայժմ հետաձգվեց:

Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (11.09.2020)
Դիտումներ: 112 | Վարկանիշ: 0.0/0
Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...
Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...

Սպարտակ Կյուրեղյան. «Մեր նպատակը մարզերում ՏՏ ոլոր...
Սպարտակ Կյուրեղյան. «Մեր նպատակը մարզերում ՏՏ ոլոր...

Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...

Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...
Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...

Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23
Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23

Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...
Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...

Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...
Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62