Գետաթաղում խնձորի առատ բերք է աճել. իսկ ո՞վ է Սյունիքում զբաղվում մրգի իրացման հարցով

Սեպտեմբերի 13-ին «Սյունյաց երկիրը» գտնվում էր Սիսիանի տարածաշրջանի Գետաթաղ գյուղում…

Լեռնային այդ գյուղում ամռանը մոտ 30 ընտանիք է բնակվում՝ 170 բնակչով:

Ձորերի ենթաշրջան, այդ թվում՝ Գետաթաղ, հիմա կարելի է հասնել հրաշալի ճանապարհով, որ շահագործման է հանձնվել 2019-ի գարնանը: Ասֆալտապատ ավտոճանապարհը հասնում է մինչեւ Լորաձորի վերջին գյուղը՝ Լեռնաշեն կամ Շենաթաղ:

Գետաթաղում ճիշտ նշանակված վարչական ղեկավար կա՝ Ռուբիկ Առաքելյան, ով ոչ վաղ անցյալում է փոխարինել մոտ 20 տարի գյուղը ղեկավարած Արթուր Դավթյանին:

Ռուբիկ Առաքելյանն էլ գյուղի թիվ 1 խնդիրը համարում է խմելու ջրի պակասը, որի լուծման  համար ծրագիր ունեն եւ սպասում են դրա կենսագործմանը:

Ոչ միայն Գետաթաղը, այլ Ձորերի բոլոր գյուղերը՝ Դարբասը, Լորը, Լեռնաշենը մեկ ուրիշ խնդիր էլ ունեն: Հայ-իրանական գազատարն անցնում է այդ գյուղերի տարածքով, բայց նշված բնակավայրերն այդպես էլ չեն կարողանում օգտվել գազից: Տարիներ շարունակ քննարկվող այդ հարցը, կարծեք, այսօր էլ լուծման հեռանկար չունի:

Գետաթաղում ականատես եղանք խնձորի հեքիաթային բերքի…

Ըստ Ալբերտ Դավթյանի՝ «Բերքառատ տարի է, հատկապես շատ է խնձորը, դամբուլը: Կեռասն ու բալն էլ շատ են եղել: Կեռասն առանձնապես պահանջարկ չունեցավ, իսկ բալի իրացման խնդիր չի եղել, եկել ու տարել են: Հիմա կանգնած ենք խնձորի մթերման լրջագույն խնդրի առաջ»:

Ընտանիքներից յուրաքանչյուրը, որքանով հասկացանք, կունենա միջին հաշվով 4-5 տոննա բարձրորակ խնձոր, իսկ մեր զրուցակիցը՝ Ալբերտ Դավթյանը՝ մինչեւ 30 տոննա:

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում հավանաբար կհավաքվի խնձորի բերքը, մինչդեռ պարզ չէ  դեռեւս, թե ինչպես այն կիրացվի:

Գյուղացիներն այդ կապակցությամբ անորոշության մեջ են:

- Խնձորի լավագույն տեսակները, որ նախորդ տարիներին վաճառել ենք կիլոգրամը 200-250 դրամով, հիմա պատրաստ ենք վաճառել 100 դրամով. թող գան հավաքեն եւ տանեն,- ասում է Ալբերտ Դավթյանը:

Խնձորի մյուս տեսակները, որ ձմեռային պահպանության համար այնքան էլ հարմար չեն, գյուղացիները պատրաստ են վաճառել նույնիսկ 50 դրամով, թեեւ նախորդ տարիներին նույն խնձորը վաճառվել է դրա կրկնակի կամ եռակի գնով:

Գետաթաղի բնակիչներն ակնկալում են, որ իշխանությունները կզբաղվեն խնձորի մթերման հարցով:

Դա սովորական հարց չէ այդ կողմերի գյուղացիների համար, այլ՝ ավելի շատ, գյուղական տնտեսությունների կենսունակության ապահովման առանցքային հարց:

Մի ամբողջ տարի չարչարվել են՝ ջրել, ախտահանել, խնամել, իսկ հիմա…

Ի դեպ, սյունեցիները համեստ ու զուսպ հոգեկերտվածքի տեր մարդիկ են եւ պատրաստ չեն իշխանություններին այնպիսի անակնկալներ մատուցել, ինչպիսին, ասենք, նման իրավիճակներում կիրառում են Արարատյան դաշտի խաղողագործները կամ մյուս այգեգործները:

Սյունեցիները պարզապես սպասում են, որ առաջիկա օրերին առնվազն տեղական ու տարածքային իշխանություններից առաջարկություններ կստանան խնձորի բերքի արժանապատիվ իրացման ուղղությամբ:



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (15.09.2020)
Դիտումներ: 702 | Վարկանիշ: 0.0/0
Դպրոցների ֆինանսավորման և ուսուցիչների աշխատավարձե...
Դպրոցների ֆինանսավորման և ուսուցիչների աշխատավարձե...

Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...

Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժա...
Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժա...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...
Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...

Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...

«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62