Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ

Փետրվարի 13-ին Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ: 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էին հրավիրվել նորապսակ զույգեր, նրանց համար, Տեր Պարգև քահանա Զեյնալյանի ձեռամբ և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ներկայությամբ, կատարվեց օրհնության կարգ: Եկեղեցու կողմից երիտասարդ զույգերը փոքրիկ հուշանվերներ ստացան: Այնուհետև եկեղեցուց Սիսակ Նահապետի անվան հրապարակ բերված կրակով նորպասակ զույգերը վառեցին տոնի խորհրդանիշ խարույկը, շուրջպար բռնեցին և ցատկեցին կրակի վրայով: Երիտասարդներին շնորհավորեց և նվերներ հանձնեց Սիսիանի համայնքի ղեկավարը՝ մաղթելով նրանց նորաստեղծ ընտանիքներին ամրություն և անսպառ սեր: Տոնակատարությանը մասնակցում էին համայնքային ենթակայության մշակութային կառույցները, ինչպես նաև բնակավայրերը: Բացվել էին ազգային ուտեստներով առատ սեղաններ, ձեռագործ աշխատանքներով զարդարված տաղավարներ:



Աղբյուրը՝ http://www.sisian.info/
Կատեգորիա: Սիսիան | Ավելացրեց: Goris_Today (14.02.2020)
Դիտումներ: 339 | Վարկանիշ: 2.0/1
#ՄնաՏանը. Ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քողարկում է...
#ՄնաՏանը. Ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քողարկում է...

#ՄնաՏանը | Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղ...
#ՄնաՏանը | Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղ...

Սիրիացիները սկսել են մեկը մյուսի հետևից ճշգրտորեն ...
Սիրիացիները սկսել են մեկը մյուսի հետևից ճշգրտորեն ...

#ՄնաՏանը | ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն հորդո...
#ՄնաՏանը | ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն հորդո...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...

#ՄնաՏանը. Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրը վա...
#ՄնաՏանը. Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրը վա...

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասե...
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասե...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62