Շինարարական լայնածավալ աշխատանքներ Քաջարանում

Քաջարանում լայն թափ են ստացել շինարարական աշխատանքները: Համայնքում գործում է սուբվենցիոն 15 ծրագիր՝ 4 012 540 000 ՀՀ դրամ ընդհանուր ներդրումային ֆոնդով: Համաֆինանսավորվող ծրագրերը ներառում են՝ ասֆալտապատում - 806,5 մլն դրամ ընդհանուր ներդրումային ֆոնդով , որի 60 % -ը ներդրել է ՀՀ Կառավարությունը(483600000ՀՀ դրամ), 40%-ը ՝ համայնքապետարանը( 322600000 ՀՀ դրամ), այգիների և պուրակների բարեկարգում - 302մլն դրամ ներդրումային ֆոնդով, որի 45%-ը ներդրել է Կառավարությունը(136 մլն 42 հազար դրամ), 55%-ը՝ համայնքապետարանը(166 մլն 74 հազար դրամ): Գործընթացի շրջանակներում ամբողջովին հիմնանորոգվում են, Գայի, Բակունցի, Լեռնագործների, Գետափնյա, Շահումյան, Չարենցի փողոցները, Աբովյան փողոցի բակային տարածքները, Տերյան, Շիրվանզադե փողոցների մարզահրապարակները, Քաջարանց գյուղի գլխավոր փողոցը, Լեռնաձոր գյուղի N 1, N 2 փողոցներն ու 1700 մետր երկարությամբ մայթ: Հիմնանորոգվող փողոցներում համայնքային միջոցներով ըստ անհրաժեշտության փոխվում են խմելու ջրի և կոյուղագծերի ցանցերը: Համայնքապետարանի բյուջեով նորացվում է նաև լուսավորվածության համակարգը: Շինարարական աշխատանքների կատարման վերահսկողությունն իրականացնում է Քաջարանի համայնքապետարանը:

Կատեգորիա: Քաջարան | Ավելացրեց: Goris_Today (10.08.2020)
Դիտումներ: 217 | Վարկանիշ: 0.0/0
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...

Ինչպես բուժել երեխայի հարբուխը (տեսանյութ)
Ինչպես բուժել երեխայի հարբուխը (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ...
ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ...

Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել
Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...

ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն
ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն

Եվրոպան վստահում է Հայաստանին և Նիկոլ Փաշինյանի բո...
Եվրոպան վստահում է Հայաստանին և Նիկոլ Փաշինյանի բո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62