ՊԵԿ-ը ստուգումներ է անում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում. ընկերությունը չի շտապում մեկնաբանել տեղեկությունը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը ստուգումներ է իրականացնում ՀՀ ամենախոշոր հարկատուներից մեկի մոտ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում:

Նույն տեղեկություններով, ստուգումների ընթացքում ՊԵԿ-ն արդեն իսկ որոշ խախտումներ է արձանագրել։ 

Թեմայի վերաբերյալ մեկնաբանության ստանալու համար ՀԺ-ն դիմեց ԶՊՄԿ իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Պերճ Խաչատրյանին, սակայն վերջինս խնդրեց գրավոր հարցում ուղարկել, ինչը եւ արել ենք:

Նշենք, որ ԶՊՄԿ-ն 2020 թվականի առաջին կիսամյակի (հունվար-հունիս) տվյալներով, համարվում է ՀՀ 3-րդ խոշոր հարկատուն՝ վճարած 21.6 մլրդ դրամ հարկերով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 7.9 մլրդ դրամով։



Աղբյուրը՝ https://www.armtimes.com/
Կատեգորիա: Քաջարան | Ավելացրեց: Goris_Today (05.09.2020)
Դիտումներ: 174 | Վարկանիշ: 0.0/0
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...

ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...
ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...

Իրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր...
Իրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր...

ՀՀ ԱՆ-ն՝ Վրաստանում Իրանի քաղաքացիների հոսպիտալացմ...
ՀՀ ԱՆ-ն՝ Վրաստանում Իրանի քաղաքացիների հոսպիտալացմ...

«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...

Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...

Գորիսի դեղատներում բժշկական հասարակ դիմակները 30-5...
Գորիսի դեղատներում բժշկական հասարակ դիմակները 30-5...

200-ից ավելի հայտ «խելացի» անասնաֆերմա կառուցելու ...
200-ից ավելի հայտ «խելացի» անասնաֆերմա կառուցելու ...

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62