Արցախ մուտք գործելու համար պարտադիր ՊՇՌ թեստի պահանջը հանվեց. չեն գործի նաեւ ելքի սահմանափակումները

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ, համաձայն որոնց՝ հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են:

Հետայսու հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը, սակայն սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու արտաքին զննություն:

«Ելքի և մուտքի սահմանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդացության կտրուկ անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Ելքի և մուտքի սահմանափակումների հանմանը զուգահեռ ուժեղացվելու են հանրապետությունում հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը՝ կոչ անելով մեր համաքաղաքացիներին ու հյուրերին ցուցաբերել առավելագույն զգոնություն և խստագույնս հետևել համավարակի կասեցման համար սահմանված կանոններին:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Արցախ | Ավելացրեց: Goris_Today (09.09.2020)
Դիտումներ: 240 | Վարկանիշ: 0.0/0
Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորո...
Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորո...

ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...

Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյան
Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյան

Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարին պա...
Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարին պա...

Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...
Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...
Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...

Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...

Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիաընկեր...
Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիաընկեր...

Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր....
Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր....

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62